18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԻՊ-ի շոուն ստացվեց. դատական դեպարտամենտ

Հաջողակ PR կամ շոու. այսպես բնութագրեց Հայաստանի դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ու միջազգային համագործակցության ծառայության ղեկավար Արսեն Բաբայանը` Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի արտահերթ զեկույցը՝ դատաիրավական համակարգի մասին:

Ըստ Բաբայանի իրավական տեսանկյունից ՄԻՊ զեկույցը կազմվել է սիրողական մակարդակում:

Հիշեցնենք, որ ՄԻՊ-ը իր զեկույցում նշել էր կոռուպցիոն երեւույթները, դատավորների կաշառքների չափերը:

“Իհարկե, մենք խոստովանում ենք, որ երկրի դատական համակարգում կա վատ երեւույթ՝ կոռուպցիա: Մենք օմբուդսմենին եւս խնդրում ենք պայքարել դրա դեմ: Սակայն ավելի ճիշտ կլիներ ամեն հնարավոր բան անել՝ կոնկրետ դեպքեր բացահայտելու: Հայտարարեք կոռուպցիայի կոնկրետ դեպքերի մասին եւ մենք պատրաստ ենք պայքարել դրա դեմ”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արսեն Բաբայանը:

Նշենք, որ այսօր ՄԻՊ-ի զեկույցին անդրադարձել է նաեւ արադարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ