23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Երկիրն ազատել գողերից ու տականքներից. ընդդիմության խնդիրը /վիդեո/

“Ընդդիմությանը կարող է միավորել երկիրը գողերից, տականքներից, ստորներից ազատելու գաղափարը”,-նման միտք լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը։ Նրա խոսքով, պետք է քաղաքական ընդդիմադիր ուժեր կամ մեկ ուժ տանի հասարակությանը իր հետեւից:

“Երբ հաջողվի  ետեւից տանել մասսաներ, այդ ժամանակ էլ հաջողություն կունենանք,  եթե ոչ, մենք դատապարտված ենք մշտապես այս վիճակում լինել։ Պետք է համոզել հասարակությանը, որ դեպի ապագան ես նայում եւ փոփոխություններ կարող ես առաջարկել”,- ասաց Արարատ Զուրաբյանը։

Նիկոլ Փաշինյանի,  Սասուն Միքայելյանի  եւ մյուսների “Քաղաքացիական պայմանագիր” նախաձեռնության  անդամները, ըստ նրա ճիշտ քայլ են կատարել, քանի որ քաղաքականության մեջ պետք է որոշակի կազմակերպական ձեւ ունենաս, որը տեղի է ունեցել։

Զուրաբյանը չբացառեց համագործակցությունը նոր ուժի հետ՝ նշելով, որ նախկինում նման առիթ ունեցել են: Ինչ վերաբերում է  նոր ՀՀՇ-ի գրանցմանը, ապա փաստաթղթերը Արդարադատության նախարարության համապատասխան ատյանում են:

Նա  համոզված է, որ 15-20 օր հետո ՀՀՇ-ն կունենա գրանցված կուսակցության  կարգավիճակ։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ