12 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Անկախ Դավութօղլուի այցից՝ կյանքը շարունակվելու է. Արարատ Զուրաբյան

Թուրքիայի Արտաքին գործերի  նախարար Ահմեդ Դավութօղլուի Հայաստան սպասվելիք այցի մեջ՝ ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը արտառոց ոչինչ չի տեսնում: Նրա խոսքով,  այն որեւէ կապ չունի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ։ Զուրաբյանի կարծիքով,  կյանքը կշարունակվի անկախ նրանից Դավութօղլուն կգա, թե ոչ։ 

Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությանը, թե  նա պետք է այցելի Ծիծեռնակաբերդ, Արարատ Զուրաբյանն ասաց, որ “նման ոճի հայտարաություններ կարող են անել նրանք, ովքեր իշխանության մեջ չեն”:

“Այդ հայտարարությունը տեղին չէ, կարծում եմ՝ չպետք է գնանք այդ ճանապարհով”,-ասաց Զուրաբյանը:

Զուրաբյանի խոսքով, մեր պետական այրերը պետք է պահպանեն մեր երկրի ազգային արժանապատվությունը, վարքն ու բարքը եւ հիմք ընդունելով եռանախագահների հայտարարությունը՝ անցնեն առաջ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ