Քրիստոսը պայման դրեց մարդու առաջ

Հիսուս ասում է.
-Ով որ մարդկանց առաջ դավանի, թե հետևում է ինձ, Մարդու Որդին էլ նրա՛ն պիտի դավանի իբրև իրեն հետևորդի՝ Աստծու հրեշտակների առաջ: Իսկ ով որ ինձ ուրանա մարդկանց առաջ, Մարդու Որդին էլ նրա՛ն պիտի ուրանա Աստծու հրեշտակների առաջ: Ով որ Մարդու Որդու դեմ մի խոսք ասի, Աստված պիտի ների նրան, բայց ով որ Սուրբ Հոգուն նախատի, բնավ չի ների նրան, որովհետև նրա արածը հայհոյություն է:
Երբ ժողովարան տանեն ձեզ կամ կառավարիչների և իշխանների առաջ կանգնեցնեն դատելու համար, մի՛ մտահոգվեք, թե ինչպե՛ս պիտի պաշտպանեք ձեզ և կամ ինչ պիտի ասեք, որովհետև Սուրբ Հոգին այդ նույն ժամին կսովորեցնի ձեզ, թե ի՛նչ պետք է ասեք:
(Ղուկասի ավետարան 12:8-12)