23 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Փրկենք փոքրիկ Աննային /վիդեո/

2011թ․ ծնված Աննա Մելիքջանյանը օգնության կարիք ունի: Երեխայի մոտ ախտորոշված է ողնաշարի սկոլիոզ, ողերի և կողերի զարգացման բնածին անոմալիա: Երեխայի հիվանդությունը սպառնում է ազդեցություն ունենալ նրա ողնուղեղի վրա, ինչը վտանգի տակ կդնի փոքրիկի կյանքը: Երեխային ցուցված է վիրահատություն արտերկրում, քանի որ Հայաստանում նման վիրահատություններ չեն իրականացվում: Գերմանիայում վիրահատության արժեքն է 40000 Եվրո:

Այդ գումարի հայթայթման հարցում Աննայի ծնողներն ապավինում են բոլոր բարի մարդկանց օգնությանը:Փոքրիկ Աննային օգնություն ցուցաբերելու նպատակով ՛՛Ամերիաբանկ՛՛-ում մոր՝ Լիանա Աշոտի Մելիքջանյանի անունով բացված է հաշվեհամար՝ 1570016083200200 /արտերկրից փոխանցումների համար միջնորդ-բանկերի տվյալներն առկա են տեսանյությում/:

Ծնողները պատրաստ են տրամադրել փոքրիկի հիվանդության և բուժման ծախսերի հետ կապված բոլոր փաստաթղթերը: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել +37498 705-508:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ