15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՌԴ կմեկնի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը

Ռուսատանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերովդեկտեմբերի 10-12-ը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն կմեկնի Ազգային անվտանգությանխորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը:

Այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը երկկողմ ձևաչափով հանդիպումներ կունենա ՌԴ ԱԽ Քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռագոզինի, ՌԴ պետական ռեզերվների դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Գոգինի, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի, Դաշնային տիեզերական գործակալության (Ռոսկոսմոս) ղեկավար Օլեգ Օստապենկոյի, ՌԴ պետական սահմանի կահավորման դաշնային գործակալության ղեկավարի Յուրի Մալցեվի, ՌԴ թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովի հետ:

Արթուր Բաղդասարյանի երկկողմ հանդիպումների ընթացքում կքննարկվեն ռազմատեխնիկական, ռազմատնտեսական, անվտանգության և այլ ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ