23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Վրաստանում սպանված ահաբեկիչներից մեկը Աթաթուրքի օդանավակայանի ահաբեկչության կազմակերպիչներից է եղել

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողության ընթացքում սպանվել է հայտնի ահաբեկիչ, ազգությամբ չեչեն Ահմեդ Ռեջեփովիչ Չաթաևը:

Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ Չաթաևըը թուրքական ոստիկանության կողմից փնտրվում էր 2016 թվականի հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպելու կասկածանքով:

Նշվում է, որ նախօրեին Թբիլիսիում բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած 17 ժամանոց հակահաբեկչական գործողության արդյունքում 2 հանցակիցների հետ սպանված Չաթաևը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության անդամ է: Նա համարվում էր ամենաշատ որոնվող ԻՊ-ի ահաբեկիչներից մեկը:

Հիշեցնենք, որ Աթաթուրքի անվան օդանավակայանում մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետևանքով զոհվել էր 46 մարդ:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ