19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Ձանձրանում եմ, կարա՞մ գնամ նկարելու».«Սասնա ծռեր»-ի անդամ

«Ձանձրանում եմ, կարա՞մ գնամ նկարելու»,-մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի խոսքի պահին ասաց «Սասնա ծռեր»-ի անդամ, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանը:

Նշենք, որ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը:

Դատավորը նկատողության արեց Աշոտ Պետրոսյանին , նշելով , որ նա խանգարում է նիստի աշխատանքները:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն  անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը կքննեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ