15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մովսիսյանը հերոսների շարքում է

Ռուսական sports.ru կայքը կազմել է Ռուսաստանի առաջնության առաջին շրջանի հերոսներին: Հերոսների շարքում ընդգրկվել է Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Կայքը հայ հարձակվողի մասին մասնավորապես նշել է.

՛՛ ՛՛Սպարտակում՛՛ Յուրան գերազանց մեկնարկեց, այնուհետեւ երկար ժամանակ չէր կարողանում գոլ խփել, բայց այս աշնանը Մովսիսյանը դարձավ թիմի առաջատարը ոչ միայն խաղադաշտում, այլ նաեւ հանդերձարանում: Աշնանային 11 խաղում Յուրան խփեց 10 գնդակ, իսկ ՛՛Զենիթի՛՛ հետ խաղում գրանցած հեթ տրիկը առաջնությունում վերականգնեց չեմպիոնական ինտրիգը:

Բացի այդ, հենց Մովսիսյանն էր, որ ՛՛ԲԿՄԱ՛՛-ի հետ սեպտեմբերյան հաղթական խաղից հետո հանդերձարանում սկսեց երգել ՛՛Վալերա՛՛ երգը, որը նվիրված էր թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինին: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ