06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Շանթի 14-ամյա որդին` հոր հետքերով. երթ Գայ Ֆոքսի դիմակներով.

Շանթ Հարությունյանի 14 ամյա որդին` Շահենը մարդու իրավունքների պաշտպանության օրը` դեկտեմբերի 10-ին նախաձեռնել է խաղաղ երթ` Ազատության հրապարակից ի պաշտպանություն հոր սկսած գործի:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Շահեն Հարությունյանի մայրը նշեց, որ հարգում է որդու որոշումը.”Ողջունում եմ որդուս քայլը: Իհարկե, անհանգստություն կա, որ կարող են նորից ինչ-որ կերպ սադրանքներ հրահրվել, բայց ողջունում եմ, որովհետև խաղաղ երթ է մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված ”:

Ռուզաննա Բադալյանը նշեց, որ որդին կողքին հավաքված ընկերներ չունի, հիմնականում գործում է միայնակ. ”Նա պարզապես մտածում է, որ եթե կան պայքարի ունակ մարդիկ, կարող են իրեն միանալ”:

Ռուզաննա Բադալյանը տեղեկացրեց նաև, որ Շանթ Հարությունյանը այդպես էլ չի տեսակցել հարազատների հետ, և իրենք նրա մասին տեղեկություն ստանում են միայն փաստաբանի միջոցով :

“Շահենը որոշել է երթը իրականացնել Գայ Ֆոքսի դիմակներով: Չնայած այդ օրը նոյեմբերի 5-ն էր, սակայն նա ուզում է շարունակել հոր ընդհատված երթը: Պարզապես այս անգամ մահակներ և նմանատիպ բաներ չեն լինի”,-հավելեց Ռուզաննա Բադալյանը:

Հիշեցնենք,  նոյեմբերի 5-ին “Ցեղակրոն” կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի կողմից նախաձեռնած “անոնիմուսների” դիմակներով երթը ավարտվեց ոստիկանության հետ բախումով: Արդյունքում կալանավորվեցին Շանթ Հարությունյանը և նրա ութ համակիրներ:

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ