18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Ինչ է անելու Րաֆֆին

”Ժառանգություն” կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև դեկտեմբերի 20-ը Հայաստանում կլինի: Այս մասին Henaran.am-ին հայտնեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հարցին, թե արդյոք Հովհաննիսյանն ակտիվություն է ցուցաբերելու և հանրահավաքներ անելու է, Մարտիրոսյանը պատասխանեց, որ ակտիվություն միայն հանրահավանքերով չի դրսևորվում, և հիշեցրեց, որ կուսակցության անդամները դեկտեմբերի երկուսին բավական ակտիվ մասնակցել են ակցիաներին:

”Իսկ հանրահավաքներ կլինեն, թե ոչ, քննարկումները ցույց կտան և նպատակահարմարությունը, հանրահավաքը միջոց է, նպատակ չի”,-հավելեց նա:

Մարտիրոսյանը շեշտեց. ”Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է պայքարել Հայաստանի լավ ապագայի համար, ինչն անում է արդեն 25 տարի”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ