28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մեկնարկել է Երևանի արտաքին գովազդի 2-րդ միջազգային փառատոնը

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 21-26-ը մայրաքաղաքում կանցկացվի Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնը: Փառատոնի պաշտոնական մեկնարկը տրվել է Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած միջոցառման շրջանակում, որին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, փառատոնի կազմակերպիչները, ինչպես նաև փառատոնին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող միջազգային առաջատար գովազդային ընկերությունների ներկայացուցիչները:

«Գովազդային դաշտն այսօր մենք դիտարկում ենք ոչ միայն որպես արտաքին գովազդ, այլև որոշակի առումով արվեստ, որը կլրացնի մայրաքաղաքի արտաքին ձևավորումը: Այս առումով մեզ համար առաջնային ու կարևոր սկզբունք է ունենալ ճաշակով, քաղաքի ընդհանուր ոճը լրացնող և քաղաքացիների համար հարմարավետ արտաքին գովազդ: Ուստի փառատոնից մեր ակնկալիքները շատ են: Վստահ ենք, որ միջազգային գործընկերների հետ կհայտնաբերենք լավագույններին և կկարողանանք համատեղ ստեղծագործել՝ Երևանն ավելի ներկայանալի դարձնելու ուղղությամբ: Հատկապես հաշվի առնելով, որ հաջորդ տարի նշելու ենք մեր մեծ տան՝ Երևանի 2800-ամյակը, կփորձենք փառատոնի շրջանակում ներկայացված հետաքրքիր գաղափարները կյանքի կոչել՝ այդպիսով յուրօրինակ նվեր մատուցելով մայրաքաղաքին»,-ընդգծել է Դավիթ Օհանյանը:

Միջոցառման շրջանակում ներկայացվել են  Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնի ծրագիրը, մրցանակաբաշխության անվանակարգերը և նախատեսված այլ միջոցառումները:

Հրավիրված մասնագետներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հրավերի համար, խոսել փառատոնի կարևորության մասին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ