28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«ԵԱՀԿ ՄԽ-ն հակամարտության մենեջմենթով է զբաղվում, ոչ թե բուն կոնֆլիկտով»

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը  կարծում է `  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցն  առանձնապես ոչ մի նորություն չէր պարունակում և, մեծ հաշվով,  այս հանդիպումը  նվիրված էր Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների քսանհինգ ամյակին:

«Երբ այց է լինում Բաքու և Երևան, ենթադրվում է, որ պետք է լինի ԼՂ կարգավորման հարցի քննարկում, ինչը եղել է: Լավրովն ինքն ասաց, որ որևէ լուրջ փոփոխություն անհնար է ակնկալել:

Պարզապես, լրագրողների մոտ  չարդարացված սպասումներ կան ամեն այցից, հանդիպումից, սակայն անհնար է, որ ինչ-որ բան փոխվի: Այցերով հիմնականում ցանկանում են իրավիճակը պահել այնպես, ինչպես կա: Այցը ուներ այն նշանակությունը, որն ուներ».-ասաց քաղաքագետը: 

Քաղաքագետը հիշեցրեց` ԼՂ կարգավորման հարցը շարունակում է մնալ ԵԱՀԿ ՄԽ  շրջանակներում:
«Կարելի է ասել, որ ԵԱՀԿ ՄԽ-ն  հակամարտության մենեջմենթով է զբաղվում, ոչ թե հենց բուն կոնֆլիկտով»,-ասաց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ