18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Մաքսային միություն չկա` հեքիաթ է.Արշակ Սադոյան/վիդեո/

“Ազգային Ժողվրդավարների միություն” դաշինքի նախագահ Արշակ Սադոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` գնահատական տվեց Հայաստանում տեղի ունեցող ներքին զարգացումներին: Այն համեմատելով Ուկրաինայում տեղի ունեցող  ակտիվ զարգացումների հետ ընդդիմադիր գործիչը նկատեց.” Մեր ժողովւորդը ինչի է այսպես պասիվացել, մի գուցե 88-ից հետո դեռ հոգնացությունը չի անցել:Շատ ցավում եմ, որ համաժողովրդական պասիվության պայմաններում շատ երկրներ սկսել են վերևից նայել մեր ժողովրդին` մասնավորապես Պուտինը շատ վերևից է նայում մեր ժողովրդին և դրա փայլուն դեմոստրացիան մենք տեսանք նրա այցելության ժամանակ”:

Սադոյանի կարծիքով իրականում Մաքսային միություն չկա. “Դա հեքիաթ է և Ուկրաինական դեպքերից հետո էապես քանդվելու է:Համոզված եղեք կեղծիք է”:

Սադոյանի գնահատմամբ Պուտինը Հայաստանի ոչ թե բարեկամն է այլ թշնամին, որը ահռելի հարստություն է կուտակել մեր թշնամի Ադրբեջանին զենք վաճառելու արդյունքում:

Շարունակությունը` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ