06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նիկոլը՝ ՀԱԿ-ի հետ հարաբերությունների մասին

 ՛՛Ես քաղաքական գործունեությունը պատկերացնում եմ՝ որպես ասելիք ու համախոհների փնտրտուք, և այն ինչ, ուզում ենք անել ձևակերպված է ՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ տեքստում. եթե որևէ մեկը գտնում է որևէ բան, որ արժե սվիններով ընդունել, կարծում եմ՝ արժե բացատրել, թե ինչու՛՛,-այսօր ՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ կառավարման խորհրդի անդամների ներկայացման ժամանակ ի պատասխան հարցի, թե ինչ են անելու, եթե քաղաքական այլ ուժերը իրենց սվիններով դիմավորեն, ասաց Նիկոլ Փաշինյանը:

 Ինչ վերաբերում է այլ ուժերի հետ համագործակցությանը, ապա ՀԱԿ պատգամավորը նշեց, որ նախ պետք է հստակ ձևակերպել, թե համագործակցություն ասելով ինչ է հասկացվում:

՛՛Պետք է հասկանալ՝ ինչ ենք անում ու ինչ մեթոդներով, այդ ժամանակ պարզ կլինի և համընկնման դեպքում կքննարկվի պատերակցումները, այլ քաղաքական ուժերի հետ համագործակցություննեը, սակայն մի բան հստակ է՝ այդ համագործակցությունը պետք է տեղի ունենա բոլորին հասանելի տեքստերի ու անելիքների շուրջ, որտեղ հստակ ձևակերպված կլինեն անելիքները՛՛,-հավելեց նա:

Հարցին, թե ինչպիսի հարաբերությունների մեջ է հիմա ՀԱԿ-ի հետ, Փաշինյանը նախ ցանկացավ ճշտել, թե ՀԱԿ ասելով` ինչ են հասկանում:

Նա շեշտեց, որ ՀԱԿ կուսակցության անդամ չէ, իսկ դաշինքը Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկով այլևս չկա: Սակայն նա նշեց, որ խմբակցության անդամ է, սակայն այս փաստերը ազդում խմբակցության հետ հարաբերությունների վրա: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ