13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

«Քաղաքացին, գործարարը պետք է իրազեկ լինեն շինթույլտվությունների կարգի պարզեցման ընթացակարգերից».Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում, անդրադառնալով շինթույլտվությունների կարգի պարզեցման վերաբերյալ քաղաքապետարանի կողմից իրականացված ծրագրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ճարտարապետության և քաղաքաշինության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություններին հանձնարարել է հանրության շրջանում ակտիվացնել գործընթացի վերաբերյալ իրազեկման աշխատանքները:

 

«Դեռևս անցած տարվանից Երևանի քաղաքապետարանն իրականացրել է լայնածավալ ծրագիր քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման կարգի պարզեցման ուղղությամբ: Մասնավորապես, պարզեցվել են փաստաթղթերի տրամադրման հետ կապված մի շարք գործընթացներ՝ զգալիորեն կրճատելով շինարարության թույլտվության տրամադրման ժամկետները: Այս ամենն արվում է Երևանում գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի շրջանակում:

Թեև քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման, ինչպես նաև մայրաքաղաքում իրականացվող շինարարական գործընթացի այս կամ այն փուլը գտնվում է մեր ամենօրյա հսկողության տակ, սակայն պետք է փաստենք, որ հասարակության շրջանում դեռևս նկատվում է իրազեկվածության պակաս:

Հետևաբար, այս ուղղությամբ պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն: Քաղաքացին, գործարարը պետք է իրազեկ լինեն շինթույլտվությունների կարգի պարզեցման ընթացակարգերից և որ մեզ դիմելուց կստանան ամբողջական տեղեկատվություն շինարարական այս կամ այն գործընթացի վերաբերյալ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետը հանձնարարել է նաև քաղաքապետարանի «Doing Business»-ի ցուցանիշի բարելավման նպատակով ստեղծված աշխատանքային խմբին մշակել քաղաքացիների համար համապատասխան ուղեցույցեր, որտեղ մատչելի կերպով կներկայացվեն շինթույլտվությունների տրամադրման ընթացակարգերն ու կանոնները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ