06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ժողովրդին քաղաքացիական անհնազանդության կոչելու և վարչախմբին ճնշելու հավանական տարբերակներ

Հայաստանի` իրար հաջորդած կառավարող վարչախմբերը որդեգրել են կենսագործունեության բոլոր ոլորտներում պետության գործառույթների կատարումից հնարավորինս ձերբազատվելու և այն ընդամենը բռնության ու հարկաբյուջետային գործառույթներ կատարող համակարգի վերածելու կործանարար գործելակերպ: 

Նրանք այդպես են վարվում իրենց կառավարումը հեշտացնելու, ինչպես նաև երկրի ու ժողովրդի հաշվին անձնական ու կլանային շահեր հետապնդելու նպատակով, ինչը Հայաստանի պարագայում հնարավոր չէ անել առանց արտաքին ուժի աջակցության: Ուստի այդ աջակցությունն ստանալու համար առանց բացառության օտարներին, հիմնականում` Ռուսաստանին, են հանձնվում տնտեսության ռազմավարական ոլորտները:

Մասնավորապես` նման գործելակերպի հետևանքով կենսական նշանակություն ունեցող էներգետիկայի ոլորտում ՀայՌուսգազարդի` Հայաստանին պատկանող վերջին 20 % բաժնեմասի և Որոտան ՀԷԿ համալիրի օտարումից հետո երկրի գրեթե բոլոր էներգետիկ հզորությունները և բաշխիչ ցանցերը հայտնվելու են օտարի ձեռքում:Այս պատճառով պետությունը գործնականում զրկվում է ինքնուրույն էներգետիկ քաղաքականություն մշակելու ու իրականացնելու հնարավորությունից և ամբողջությամբ վերածվում է օտարի շահերը սպասարկող սպառման օբյեկտի: 

Իրավիճակի շտկումը բացառելու նպատակով ազգային շահի հաշվին օտարի շահին ծառայող և դրանից մասնաբաժին ստացող օրվա կառավարիչներն ի սկզբանե մերժում, անգամ` հալածում են երկրի էներգետիկ կախյալությունը հաղթահարելուն միտված բոլոր, մասնավորապես` էներգիայի այլընտրանքային (օրինակ` արևային, քամու) հնարավորությունների զարգացման ծրագրերը, իսկ անհնարինության դեպքում` էապես նվազեցնում են դրանց չափաբաժինն ու դերակատարումը, ինչի վառ ապացույցն է իրանական գազատարի` նախապես պայմանավորվածի համեմատությամբ ավելի փոքր տրամաչափով կառուցումը և տրամադրումը ՀայՌուսգազարդին:

Նույն տրամաբանությամբ` նրանք լկտիաբար ու բացեիբաց մերժում են անգամ դիտարկել իրանական կողմի` ռուսականից ավելի ցածր գնով գազի մատակարարման բարեկամական առաջարկը: Այս ամենի հետևանքով Հայաստանի քաղաքացին և հայ մարդն անտեսված ու անապահով են իրենց երկրում, չեն կարողանում արժանապատիվ կերպով ապրել և հոգալ իրենց ընտանիքների ապրուստը: Նրանց սոցիալական բազում խնդիրների շարքում, հատկապես` տարվա ցուրտ ամիսներին, էական տեղ է զբաղեցնում ընտանիքի նվազագույն կենցաղային կարիքները հոգալու և ջեռուցված կացարան ունենալու տարրական պայմանների ապահովումը: 

Երկրում ձևավորված համակարգային ճգնաժամը արագացող տեմպերով խորանում է ինչպես ներքին պատճառներով, այնպես էլ տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող արմատական վերադասավորումներով պայմանավորված և հետզհետե ահագնացող արտաքին ճնշումների ազդեցությամբ: 

Նման պայմաններում Նախախորհրդարանը առաջիկա ամիսներին կանխատեսում է ներքին և արտաքին զարգացումների սրացում, ինչն ուղեկցվելու է բնակչության սոցիալական խնդիրների սրացմամբ և արտագաղթի ծավալի մեծացմամբ:

Ուստի, Նախախորհրդարանը, օր առաջ ժողովրդի շահերն արտահայտող Նոր որակի հայկական պետություն ստեղծելու իր ծրագրի իրագործման քայլերին զուգահեռաբար, դիտարկում է նաև բնակչության անհետաձգելի սոցիալական կարիքների բավարարման նվազագույն պայմանների ապահովման նպատակով ժողովրդին քաղաքացիական անհնազանդության կոչելու և վարչախմբին ճնշելու հավանական տարբերակներ:

Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարությունը

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ