18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Հեղափոխական սիտուացիա՝ վերեւից, թե ներքեւից

՛՛Բոլորի ուշադրությունը նախ ցանկանում եմ հրավիրել երկրի ներքին իրավիճակին: Ոչ մի Ռուսաստան չի կարող փրկել վիկինգների գահը:

Երկրի անցած 25 տարվա տնտեսական և քաղաքական ուղին ցույց են տալիս հետևյալը՝ 25 տարի առաջ արևմուտքի կողմից պարտադրված քաղաքականությունը կրախի մատնեց Հայաստանը: Գանձարանը դատարկ է: Վերևներում հին ձևով կառավարել չեն կարողանում: Ներքևներում գոյատևել չեն ուզում: Նշանակում է ձևավորվել է հեղափոխական սիտուացիա: Իշխանափոխությունը սարերի հետևում չէ”,-կանխատեսում է գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը: 

Նրա կարծիքով քաղաքական կատալիզատորը պահող լիդերներ կան, եթե հասարակությունը կարծում է չկան, ապա սխալվում է՝ եթե ոչ ոք չլինի ես կամ ու կամ: ՛՛Դժգոհ զանգվածների համբերության բաժակը սպառվել է, երբ գանձարանը դատարկ է հեղափոխությունից բացի ուրիշ ճանապարհ չկա: Այստեղ հարց է միայն հեղափոխությունը կլինի՝ վերևից թե ներքևից: Ցանկալի է, որ լինի վերևից, սա արյունից խուսափելու համար է՛՛,-հավելեց Դավիթ Հակոբյանը: Նա խորհուրդ տվեց համբերությամբ սպասել քաղաքական ակնկանխատեսելի, բայց սպասված նոր զարգացումներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ