06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գեւորգ Կոստանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին

 ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Խոսելով Հայաստանում դատախազության համակարգի բարեփոխումների մասին, Գևորգ Կոտանյանն առանձնացրել է երկու ուղղություն որոնք,  ՀՀ  գլխավոր դատախազի պաշտոնում լինելու են իր հատուկ ուշադրության կենտրոնում, դրանք են՝ անպատժելիության մթնոլորտի իսպառ բացառումը և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը: Այս երկու ոլորտում շոշափելի արդյունքներ գրանցելու համար անհրաժեշտ միջոցառումներից  ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է քրեական օրենսդրության կիրառման միասնական մոտեցումների ամրագրումը, արդյունավետ վերահսկողությունը և թերացումների համար պատասխանատվության միջոցների անխուսափելի կիրառումը:
Դեսպանի խնդրանքով, գլխավոր դատախազն անդրադարձել է  01.06.2013թ.-ին  Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպին,  ներկայացնելով ինչպես գործող քրեական օրենսդրության պահանջները այնպես էլ՝ նախաքննության մարմնի և պաշտպանական կողմի իրավական գնահատականները: 
Դեսպանը վերահաստատել է  դատախազության կողմից իրականացվող բարեփոխումներին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը, հույս հայտնելով, որ ՀՀ դատախազության և ԱՄՆ դեսպանատան միջև համագործակցությանն առաջիկայում նոր թափ կհաղորդվի: 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը: Իրականացվող և իրականացվելիք բարեփոխումներին ԱՄՆ դեսպանատան աջակցության ոլորտների և ծավալների ճշգրտման նպատակով, պարբերաբար կազմակերպել հանդիպումներ և խորհրդակցություններ:
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ