Աստուծո Արքայության մեջ մտնելը ձեռք է բերվում ուժով
Աստված մեզ կոչում է շարժման: Քրիստոսին հետևելը շարժում է: Ապաշխարությունը շարժում է, գործ է: Աստուծո Արքայության մեջ մտնելը շարժում է ու այն ձեռք է բերվում ուժով (Մթ. 11:12), որպեսզի Աստուծո հետ ապրենք: Մարդու համար չկա ավելի բարձր երազ, քան ապրել Աստուծո հետ: Դրանից այն կողմ մտածելու տեղ չկա:
Միգուցե դուք ուրախ չեք ձեր ներկա իրականության համար, բայց հավատացեք, ձեր ներկա իրականությունից մինչև ձեր բարձրագույն երազի միջև ընկած տարածությունը կոչվում է շարժում, գործողություն: Կամ կարելի է ասել ճիգ (այստեղից էլ ճգնավոր ու ճգնաժամ բառերը): Ամեն մեկս եկեք մտածենք, թե մեր հավատքը դեպի ու՞ր է շարժվում: Թե՞ տեղից չի շարժվում:
Արմեն Հարեյան