06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տեր-Պետրոսյանը կմասնակցի՞

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը տեղյակ չէ՝ ՀԱԿԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցելու է դեկտեմբերի 10-ին կայանալիք երթին, թե ոչ:

՛՛Երթին Տեր-Պետրոսյանը կմասնակցի, թե ոչ, չեմ կարող ասել, որովհետև 5 տարի ավանդական երթ արել ենք, 5 երթերից մեկին մասնակցել է: Հիմա չեմ կարող ասել՝ կմանսակցի, թե ոչ, դա իր որոշելիքի հարցն է՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Զուրաբյանը: 

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, ապա Զուրաբյանը նշեց, որ հստակ գիտեն, որ Կոնգրեսն ու ՀԺԿ-ը մասնակցելու են: ՛՛Թե ով կմասնակցի ես չեմ կարող ասել: Գիտեմ, որ շատերը պատրաստակամություն հայտնել էին ազատամարտիկների կլոր սեղանի ժամանակ՛՛,-տեղեկացրեց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Ազատության հրապարակից Հայ ազգային կոնգրեսն անցկացնում է իր ավանդական երթը՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ