Դու կարող ես հաղթող լինել
Այսօր ամենահաճախ օգտագործվող բառացանկում սթրեսը ”թոփ” եռյակում է: Միայն թե շատ հաճախ արտասանում ենք այս բառը` պատկերացում չունենալով դրա իմաստի եւ հետեւանքների մասին: Հոգեբան Աննա Հովհաննիսյանի հետ զրույցում պարզեցինք մի քանի շատ հեշտ և պարզ միջոցներ, որոնք կօգնեն ճիշտ գնահատելու իրավիճակը, հաղթահարելու ցանկացած խոչընդոտ:
Հարկավոր է՝
Ապրել այսօրվա օրով և հաճույք ստանալ դրանից: Ինչու թունավորել կյանքը ինչ-որ դուրս մղված իրադարձություններով, եթե այդ ժամանակահատվածում կարող է ամեն ինչ հազար անգամ փոխվել: Ժամանակը սուղ է, հարկավոր է գնահատել և սիրել ամեն օրը, որը տրված է քեզ, քանզի չգիտես, թե վաղը ինչ է լինելու:
Հաճախ ժպտալ: Խնայեք ձեր նյարդերը. հաղթանակը միևնույն է ձերն է լինելու:
Գնահատել ինքներդ ձեզ և ուշադրություն չդարձնել ուրիշների կարծիքներին: Երբեմն մարդկանց անհանգստացնում է, թե ինչ կմտածեն ուրիշները իրենց մասին, դրանով թունավորելով իրենց կյանքը: Ոչ ոք չգիտի ձեր առավելությունների և թերությունների մասին, քան դուք ինքներդ:
Փոխել այն, ինչը հնարավոր է փոխել, իսկ ինչը հնարավոր չէ փոխել ընդունեք որպես ճակատագիր: Կարելի է փորձել մտածել, այլ ոչ թե դոփել նույն տեղում, հուսահատվել, ընկճվել: Աշխատեք կյանքը փոխել դեպի լավը: Եթե առայժմ ոչինչ չի ստացվում և անհաջողության մեջ եք ընկել, դուք ինքներդ ձեզ ասեք.
“Սա ճակատագիր է,և առայժմ թող լինի այսպես, քանի որ կարող էր ավելի վատ լինել”:
Ավելի շատ շփվել հետաքրքիր մարդկանց հետ: Մի՛ լռեք, խոսեք և շփվեք: Եթե ձեր մոտ ինչ-որ բան չի ստացվում, խորհրդակցեք նրանց հետ, հարցրեք, թե ինչպես են նրանք լուծում այս կամ այն խնդիրը:
Սովորել պլանավորել սեփական կյանքը: Ժամանակը զուր չվատնելու համար պլանավորեք ձեր կյանքը, հակառակ դեպքում կզգաք, թե ինչպես է կյանքը անցնում, իսկ դուք նրա հունի մեջ ընկած լողում եք:
Հիշեք նաև հայտնի օրենքը. “Եթե ինչ- որ տեղից բան է պակասել, հաստատ մեկ ուրիշ տեղ նույնքան բան ավելացել է”: Այն մարդիկ, ովքեր կհետևեն կյանքի այս փիլիսոփայությանը, կխուսափեն սթրեսներից և նյարդային լարվածությունից:
Պատրաստեց Մանե Ղարդյանը