Հիմա են ուզում բարեկեցիկ ապրել. հեծանիվներով երթ /ֆոտո,վիդեո/
Այսօր ‘’Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների՛՛ նախաձեռնության անդամները բողոքի երթ էին կազմակերպել: Այս անգամ երթն ընթացավ հեծանիվներով: Ակցիան մեկնարկեց Ազատության հրապարակից, ապա ընթացավ քաղաքի կենտրոնական փողոցներով: Մասնակցները Henaran.am-ի հետ զրույցում նշեցին, որ դեմ են Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառմանը, և այսօր էլ նպատակ ունեն ավելի շատ մարդկանց տեղյակ պահել, թե ինչ բացասական կողմեր ունի այս համակարգը:
Ըստ մասնակիցների՝ համակարգը պետք է պարտադիր չլինի, բայցի այդ այսօր ոչ բոլորն են կարող իրենց աշխատավարձերից 5 տոկոս պահումներ անելով հանդերձ հոգալ իրենց ծախսերը:
՛՛Բարեկեցիկ ծերություն չեմ ուզում, այլ հիմա բարեկեցիկ ապրել՛՛,-ասացին նրանք:
Մանրամասները՝ տեսանյութում: