22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Եթե այսօր Երևանում երկրաշարժ լինի, ավելի վատ վիճակում կհայտնվի, քանի 25 տարի առաջ Գյումրին

”Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ” հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը չի ցանկանում ահաբեկել մարդկանց, սակայն կարծում է, որ եթե այսօր Երևանում կամ մոտակա շրջանում երկրաշարժ լինի, ապա Երևանը ավելի վատ վիճակում կհայտնվի, քանի 25 տարի առաջ Գյումրին: Այս մասին նա ասաց այսօր ասուլիսում:

 Պողոսյանը շեշտեց, որ այսօր քաղաքցիներն իրենք շենքերում ավելի պատեր են ավելացնում, ինչն արդեն դժվարացում է աղետի ժամանակ մարդկանց տերհանման գործընթացը: ՛՛Շինարարական չափորոշիչները այսօր պահպանվում են հիմնականում տեսականորեն, քաղաքաշինական նորմերը չեն պահպանվում՛՛,-ասաց նա: Վերջինս ուշադրության հրավիրեց այն փաստը, որ Երևանի կենտրոնը բավական խիտ է կառուցված, ինչը վտանգ է ներկայացնում:

Մովսես Պողոսյանը նաև հորդորեց բոլորին տան դռան մոտ՝ հարմար մի տեղ, մշտապես ունենալ մի փոքրիկ փաթեթ, որտեղ կլինեն առաջին օգնության անհրաժեշտ պարագաները, ինչպես նաև փաստաթղթերի պատճենները: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ