07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Դատարանի վճռով այրվեց ծխախոտը

«Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 6-ը Գեղարքունիքի մարզի 50 դպրոցներում իրականացրեց «Ես ուզում եմ առողջ ապրել» հակածխախոտային ծրագիրը: Նպատակն էր  դպրոցահասակների շրջանում բարձրացնել առողջության մասին գիտելիքների մակարդակը՝ ապահովելով  առողջ ապրելակերպի մասին ճիշտ պատկերացում ծխախոտի օգտագործման առողջական հետևանքների և դրանցից առաջացած այլ հիվանդությունների զարգացման վերաբերյալ, ինչն իր հերթին կնպաստի ծխախոտի նկատմամբ դեռահասների բացասական վերաբերմունքին:

Ծրագրի շրջանակներում դպրոցներում 12 տարեկանից բարձր աշակերտների համար իրականացվել են սեմինար-քննարկումներ՝ ծխախոտի վտանգավոր ազդեցության վերաբերյալ, կազմակերպվել է հակածխախոտային պաստառներով ցուցահանդես, բաժանվել են ծխախոտի օգտագործման հակագովազդային պիտակներով կոնֆետներ և համապատասխան բուկլետներ: Իսկ ծրագրի ավարտին իրականացվեց ծխախոտի դատավարություն, և դատարանի վճռով այրվեցին  ծխախոտն ու ծխախոտի տուփը:

Ծրագրի ղեկավար Վահան Դավթյանը նշում է, որ ծխախոտի դեմ տարվող պայքարը դեռևս չի համարվում բավարար, քանի որ բնակչության յուրաքանչյուր երեք քաղաքացուց մեկը համարվում է ծխող, և այդ վնասակար սովորությունը տարածվում է դպրոցահասակ տարիներից, ինչը բացասական ազդեցություն է ունենում ոչ միայն ուռուցքների առաջացման, այլև սիրտ-անոթային, նյարդային, մարսողական, շնչառական համակարգերի, միզասեռական օրգանների և զանազան ախտահարումների հարցում։ 

Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ Վահան Դավթյանը շեշտեց, որ ծրագրի իրականացումը խիստ արդիական է, ուստի դեռահասների շրջանում հետաքրքիր, որակյալ և ամբողջական տեղեկատվությունը կխթանի, որպեսզի նրանց մոտ մարի ծխելու ցանկությունը, իսկ քաջածանոթ լինելով ծխախոտի վնասակար ազդեզությանը՝ կսկսեն միանալ ծխելու դեմ պայքարին: 

Նշենք նաև, որ  «Ես ուզում եմ առողջ ապրել» հակածխախոտային ծրագիրն անցկացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ