15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Այսօր արդեն ուրիշ ես

՛՛Գնում եմ Գյումրի… Մտքերով էլ՝ Լենինական, իմ չքնաղ ծաղկուն քաղաք: 25 տարին չեն կարողացել անգամ մշուշել հիշողությունս..
25 տարի առաջ… Քաղաքս արդեն արթնացել էր, սովորականի պես ջերմ էր, բայց մառախլապատ… Ինչ իմանայիր, գեղեցկուհիս, որ ընդամենը 2 ժամ անց թռիչքդ ընդհատվելու է, 2 ժամ անց գույներդ խամրելու են, և ժպիտդ վերածվելու է լուռ ողբի, 2 ժամ անց ողջ աշխարհն է լսելու հառաչանքդ…
Աղետ, զոհ, փլատակ, օգնություն՝ նոր բառեր հայտնվեցին քո բառապաշարում: Հույս ու հավատն էլ այնքան էին թուլացել, որ կարծես արդեն հանգչում էին… 
Իմ հին ու նոր քաղաք, ավերվեցիր, բայց չկոտրվեցիր… Ոտքի կանգնեցիր, պահպանեցիր դիմագիծդ:
Այսօր արդեն ուրիշ ես: Դեռ շատ են հոգսերդ, դեռ շատ են վերքերդ, բայց դու ուրիշ ես: Դու կրկին գունեղ ես: Կրկին միայն քեզ հատուկ հումորով նայում ես դեպի ապագա: Կրկին հպարտ ես: Եվ հպարտ ենք մենք՝ քո զավակները: 
Կանգուն մնա, իմ հպարտ գեղեցկուհի…՛՛,-Facebook-յան իր էջում գրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ