28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հանրային հեռուստաընկերությունը եւ Մարգարիտան՝ հարվածի տակ. Հայկական Ժամանակ

Հայաստանի Հանրային հեռուստաընկերթյունում 180 մլն դրամ ծախսվել է ոչ նպատակային: Սա պարզվել է ֆինանսների նախա­րարության կատարած ստուգումների արդյունքում:

Այս մասին «Հայկական ժամանա­կի» հարցին ի պատասխան, թե ինչ չարաշահումներ են բացահայտվել Հանրայինում, ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Վերջերս մամուլում գր­վել Էր, թե Հանրային հեռուստաընկերությունում ֆինանսների նա­խարարության ստուգումների արդյունքում բացահայտվել են մի շարք ֆինանսական չարաշա­հումներ: Ըստ նախարարի, սա­կայն, դրանք այդքան Էլ չի կարելի չարաշահում անվանել:

«Այդ 180 մլն դրամը նրանք կվե­րականգնեն: Արձանագրել ենք նա­եւ հ/ը-ի կառավարման համակար­գում բարելավումների անհրաժեշտություն, որը Մարգարիտան (Հան­րային հեռուստաընկերության գոր­ծադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը,- հեղ.) փորձում Է իրակա­նացնել: Ես չգիտեմ՝ ինչքանո՞վ Է ադեկվատ քննադատել Մարգարիտային, որովհետեւ նա փորձում Է համընդհանուր կառավարման մի­ջոցով բարձրացնել համակարգի արդյունավետությունը»,-ասաց նա­խարարը:

Արամյանը իր խոսքում նշեց, որ դա չի կարող չարաշահում հա­մարվել, քանի որ ծախսվել Է Հան­րային հեռուստաընկերության շենքի համար, բայց ոչ օրենքով նախատեսված ծրագրերի համար: «Մենք ընդհանուր կանոններ ու­նենք, գնում ենք հարկաբյուջետային քաղաքականությամբ կանոն­ների հետեւից, իմանալու համար, թե ինչքանո՞վ են դրանք պահ­պանվում: Ես չէի ասի, թե չարաշ­ահումներ են եղել: Չարաշահում­ների մասին մի քանի մարմին կա, որ կարող է գնահատական տալ: Ֆինանսների նախարարությունն արձանագրել է ընդհանուր կանոն­ներից որոշակի շեղումներ:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ