07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

՛՛Քաղաքացիական տոնածառ՛՛

Ազգրագրագետ Հրանուշ Խառատյանը Facebook-յան հանրագրում առաջարկում է. 

՛՛Սիրելի բարեկամներ, Ամանորի առիթով մի առաջարկ ունեմ, եկեք քննարկենք: Գաղափարն առաջացել է Կիևի ՛՛մայդանի՛՛ տոնածառից: Առաջարկում եմ դիմենք քաղաքապետարան և խնդրենք տեղ հատկացնեն այսպես կոչված ՛՛քաղաքացիական տոնածառի՛՛ համար: Տեղի հարցը նույնպես քննարկելիք է:

Գաղափարը կայանում է հետևյալում. ՛՛Քաղաքացիական տոնածառը՛՛ կարող է իրենից ներկայացնել մետաղական կամ որևէ ավելի թեթև նյութից աստիճանաբար փոքրացող բրգաձև կառույց, լիովին դատարկ, մերկ: Դեկտեմբերի երեսունին բոլոր քաղաքացիները, ովքեր կուզենան, մոտենում են այդ ՛՛քաղաքացիական տոնածառին՛՛ և երկու ՛՛ցանկություն՛՛ են կախում դրանից:

Ցանկություններից մեկը լինում է՝ ինչից կուզենար ազատվել անցնող տարվա հետ, մյուսը՝ ինչ կցանկանար սկսվող տարուց: ՛՛Ցանկությունները՛՛ կարող են պարզապես գրված լինել A4 ֆորմատի թղթի վրա, կավի վրա, փայտի վրա, ասեղնագործվել կտորի վրա, փորագրվել, դնել պլաստմասսայե շշի մեջ կամ տեղադրվել որևէ ավելի հարմար զետեղարանում՝ զանգակ, գնդակ, կլոր կամ երկրաչափական որևէ ձևի մեջ… մի խոսքով՝ ընտրության մեծ ազատություն: Մասնակիցներն իրենց ՛՛ցանկությունները՛՛ կարող են ամրացնել ամրակներով, կեռիկներով, լարով, թելով…

Անշուշտ ցանկալի է, որ մասնակիցները նաև որևէ գեղագիտական ձև ընտրեն՝ գրեն գունավոր, ասեղնագործեն, նկարեն… Ամանորից հետո բոլոր ՛՛ցանկությունները՛՛ կհավաքվեն և կուսումնասիրվեն: Արդյունքները կներկայացվեն հետաքրքրվող հանրությանը: Ի՞նչ կասեք…՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ