08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Ներկայացրել է Հայաստանում առկա իրավիճակը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության  նախարարական համաժողովի օրերին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն Աշգաբադում հանդիպեց  Թուրքմենստանի առողջապահության նախարար Նուրմուհամմեդ Ամաննեպսովի հետ։

Դերենիկ Դումանյանը նախ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Ընդգծելով ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի աշգաբադյան հռչակագրի կարևորությունը`  նախարար Դումանյանը նշեց, որ այն նոր ուղեցույց կհանդիսանա այդ ոլորտում եվրոպական երկրների, այդ թվում` Թուրքմենստանի հետ համագործակցությունը սերտացնելու համար։  

Դերենիկ Դումանյանն իր գործընկերոջը հանգամանորեն ներկայացրեց այս ոլորտում Հայաստանում առկա իրավիճակը, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։ Մասնավորապես մանրամասնեց Հայաստանում 2014 թվականից  ոչ վարակիչ մի խումբ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ուղղված լայնամասշտաբ սկրինինգային ծրագրերը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդլայնել երկու երկրի առողջապահական համակարգերի համագործակցությունը։

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի և Ուկրաինայի առողջապահության նախարար Ռաիսա Բոգատիրյովայի  հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները։ Այդ նպատակով Ռաիսա Բոգատիրյովան Դերենիկ Դումանյանին հրավիրեց Ուկրաինա տեղում ծանոթանալու համակարգի ձեռքբերումներին, ինչպես նաև համատեղ հստակեցնելու հնարավոր համագործակցության եզրագծերը։  

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ