09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում դարձավ դուբլի հեղինակ /վիդեո/

Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը երեկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում իր ակումբին` Դոնեցկի ‘Շախտյորին’, հաղթանակ նվիրեց: Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ` երկու գոլ ուղարկելով դանիական ‘Նորդսյելանդին’-ի դարպասը:

Մխիթարյանի թիմը մրցակցի դարպասը գրավելու առաջին ռեալ փորձն ունեցավ 38-րդ րոպեին, սակայն հաշիվը բացվեց 43-րդ րոպեին: Ադրիանոյի աջ եզրից կատարած փոխանցումից հետո Հենրիխ Մխիթարյանը կարողացավ ընթացքից կատարված հարվածով բացել հաշիվը:

2-րդ գոլը ֆուտբոլիստին հաջողվեց խփել 76-րդ րոպեին: Հատկանշական է, որ Մխիթարյանը դարձավ հայ առաջին ֆուտբոլիստը, ով Չեմպիոնների լիգայում կարողացավ դառնալ գոլի հեղինակ:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ