28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները`  Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը նոյեմբերի 14-ին և 16-ին առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի նախագահ Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի նախագահ Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին ասված է հանդիպումների արդյունքներով համանախագահների տարածած հայտարարությունում: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Ինչպես նշված է հայտարարությունում, համանախագահներն արտգործնախարարների հետ քննարկել են 2017 թվականի հոկտեմբերի 16-ին Ժնևի գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ձեռքբերված համաձայնությունների իրականացման համար անհրաժեշտ կոնկրետ քայլերը, ինչպես նաև Ժնևում համանախագահների կողմից բարձրացված այլ հարցերը: Հանդիպումների ընթացքում համանախագահները և նախարարները քննարկել են այժմ բանակցությունների սեղանին գտնվող մի շարք աշխատանքային առաջարկներ:

«Նախարարները համաձայնել են համատեղ հանդիպում ունենալ 2017 թվականի դեկտեմբերին Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում: Համանախագահները կպատրաստեն հանդիպման օրակարգը, որը կներառի քաղաքական կարգավորման առարկայական հարցերը, ինչպես նաև շփման գծում լարվածությունը նվազեցնելուն ուղղված կոնկրետ միջոցառումները: Հատուկ ուշադրություն կհատկացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումն ավարտելու գործընթացին»,- ասված է համանախագահների հայտարարությունում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ