08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Երբ ”Հանրապետականը” հայհոյում է, մինչև վերջ է հայհոյում

”Ազատ խոսքը տեղիք է տալիս նաև ինտրիգներ ստեղծելու: ”Հանրապետականը” երբ հայհոյում է, մինչև վերջ է հայհոյում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով մամուլում հայտնված լուրերը:

Նշենք, որ ”Հայկական ժամանակն” այսօր գրել էր, որ եթե ՀՀԿ-ականները ցանկանում են վիրավորել, ապա ասում են ”ՕԵԿ ըլնեմ, թե խաբում եմ”:

”Դա ընդամենը ղզիկի գաղափարախոսություն է, նման տերմինալոգիայով երբեք ընդիմությանը որևէ բան չենք ասում, ինչ մնաց ”Օրինաց երկրին” ”,-հավելեց Սահակյանը:

ՀՀԿ փոխնախագահը հիշեցրեց, որ ՕԵԿ-ը կոալիցիայի անդամ է, ”ՀՀԿ-ի հետ բավականին լուրջ քաղաքական ճանապարհ է անցել ու համատեղ գործունեության մեջ է”: ”Եթե հայհոյանքի խնդիր է լինում, համատեղ ենք հայհոյում ուրիշներին, այնպես  որ` այդ հնարքը օգտագործողները պիտի ընկալեն, որ առաջիկայում խիստ ձևով մեր կողմից կպատժվեն”,-եզրափակեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ