18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հայաստանի եւ Իրանի վիճակագրական մարմինների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Իրանի վիճակագրական կենտրոնի տնօրեն Ադել Ազարի գլխավորած պատվիրակությանը: «Ուրախ ենք, որ մեր բարեկամ Իրանի հետ համագործակցություն ենք սկսում նաև վիճակագրության բնագավառում: Համոզված ենք, որ այդ համագործակցությունը բխում է մեր երկու պետությունների շահերից»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքով՝ այս բնագավառում կապերի սերտացումն, ընդհանուր առմամբ, կնպաստի նաև  երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:

Իր հերթին, Ադել Ազարը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և իրենց նպատակն է այդ փոխգործակցությունը ամրապնդել նաև  վիճակագրության բնագավառում:

Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են առաջիկայում նախատեսվող ծրագրերն ու նախագծերը: 

Այնուհետև ՀՀ վարչապետի ներկայությամբ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության և Իրանի վիճակագրական կենտրոնի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը կնպաստի երկու պետությունների վիճակագրական մարմինների միջև համագործակցության զարգացմանը:

Հայկական կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության  նախագահ Ստեփան Մնացականյանը, իրանական կոմից՝ Իրանի վիճակագրական կենտրոնի տնօրեն Ադել Ազարը:  

Հուշագրի ստորագրումը հնարավորություն կընձեռի համագործակցել վիճակագրության տարբեր ուղղություններով: Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել վիճակագրական տեղեկատ­վու­թյան և հրապարակումների փոխանակում և տարածում, փոխադարձ օժանդակության ցուցաբերում մեթոդաբանության ու հեռահաղորդակցման ուղղություններով:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ