23 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

Բռնություն, սարսափ, էրոտիկա պարունակող հաղորդումների հեռարձակման մեխանիզմները կսահմանվեն

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց նախագիծ, որը վերաբերում էր «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» ու մի շարք այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելուն: Սահմանվում են հեռուսատեսության ու ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրության կարգը, նրանց ներկայացրած պահանջները, լիազորությունների դադարեցման կարգը:

 

Դ. Հարությունյանի խոսքով՝ օրենքում տեղ են գտել մի շարք մեխանիզմներ, որոնք նախկինում ևս եղել են:

«Մասնավորապես, թե ինչ ձևով պետք է հեռարձակվեն, ենթադրենք, բռնություն, սարսափ պարունակող հաղորդումները, էրոտիկ բնույթի հաղորդումները և այլն», – ասաց ՀՀ արդարադատության նախարարը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ