06 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Ինչու ԲՀԿ-ը չքվեարկեց ՀԱԿ-ի համար

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներն այսօր հերթական անգամ դժգոհեցին, որ կառավարությունը մերժումէ  իրենց օրենսդրական նախաձեռնությունները:

ԱԺ-ում ճեպազրույցների ժամին Էլինար Վարդանյանը նշեց, որ բոլոր նախաձեռնությունների մերժումը  ԲՀԿ-ի` հօգուտ հասարակության շահերի գործունեության քողարկումն է: 

Անդրադառնալով հարցին, թե ինչու ԲՀԿ-ը չմասնակցեց ՀԱԿ-ի հարցապնդման քվեարկությանը` Վարդանյանն ասաց, որ քվեարկությունից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ որոշ ձևակերպումների իրավական մասի հետ համամիտ չեն:  ”Մենք արդեն քննարկել էինք ՀԱԿ գործընկերների հետ, առաջիկայում աշխատելու ենք հարցապնդման վրա: Երբ հարցապնդումը պարտրաստ կլինի, ինքներդ էլ կտեսնեք` ինչի հետ համաձայն չէինք”,-շեշտեց նա:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ