13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Առաջին անգամ ամրագրվել է, որ Հայաստանում ամուսնությունը կարող է կայանալ միայն կնոջ ու տղամարդու միջև

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը, որը պայմանավորված է սահմանդարությամբ: «Բանն այն է, որ մեր սահմանդրությունը նորովի մի շարք կարգավորումներ է տվել, մասնավորապես, որպես ամուսնանալու սահմանափկման նպատակ ամրագրել ենք բացառապես առողջության ու բարոյականության պաշտպանությունը: Առաջին անգամ ամրագրվել է, որ ամուսնությունը կարող է կայանալ միայն կնոջ ու տղամարդու միջև»,-ասաց նա:

Դա զարմացրեց վարչապետին, նա արձագանքեց, թե մինչև այդ ամրագրված չէր դա,  իսկ Դավիթ Հարությունյանն էլ պատասխանեց, որ՝ ոչ, միայն ենթադրվում էր: «Նախատեսվել է, որ երեխայի կարծիքը նրա տարիքի ու հասունության մակարդակին համապատասխան պետք է հաշվի առնվի երեխայի հետ կապված ցանկացած հարց լուծելիս»:

Նա նաև տեղեկացրեց, որ փոփոխությամբ ամրագրվում է նաև ծնողական իրավունքներից զրկելու կամ դրանք սահմանելու նպատակը, և դա միայն երեխայի կենսական շահն է: «Սահմանադրությունը նախատեսում է երեխայի իրավունքը կանոնավոր շփումներ իր ծնոնղերի հետ»,-ասաց և նկատեց, որ նախկինում Սահմանադրության մեջ այս նորմերը չեն եղել:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ