12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Վահան Մարտիրոսյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է Մետաքսի ճանապարհի խնդիրը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Չինաստանի միջև տրանսպորտի, կապի, ճանապարհաշինության և հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղություններն ու հնարավորությունները։

Կողմերը կարծիքներ փոխանակեցին Չինաստանի համար պետական կարևորություն ներկայացնող Մետաքսի ճանապարհի վերականգնման վերաբերյալ։ Անդրադարձ եղավ նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության կողմից իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին։

Դեսպանը պատրաստակամություն հայտնեց աջակցել երկու երկրների միջև հնարավոր ծրագրերի իրականացման գործընթացներին:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ