21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Անչափահասներին ծխախոտ, խմիչք վաճառելը, գիշերային ակումբներ հաճախելը կխստացվի

Կառավարության այսօրվա նիստին գործադիրի ղեկավարի առաջին հանձնարարականը վերաբերում էր անչափահասներին ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ վաճառելու եւ գիշերային ակումբներ հաճախելու դեպքերին: «Իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անչափահասներին ծխախոտ, այդ թվում նարգիլեյի համար, ալկոհոլային խմիչքներ եւ այլ արտադրանքներ վաճառելու, 18 տարին չլրացած անձանց գիշերային ակումբներ եւ զվարճանքի այլ վայրեր մուտք գործելու դեպքերը կանխարգելելու հանգամանքները անբավարար են, իսկ որոշ դեպքերում՝ չկանոնակարգված»,- ասաց Կարապետյանը: Նրա խոսքով՝ ներկայումս գործող վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները եւս բավարար չեն: 

Կարեն Կարապետյանը Արդարադատության, Տնտեսական զարգացման եւ ներդրումների, Առողջապահության, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետին հանձնարարեց երկամսյա ժամկետում համատեղ մշակել անչափահասներին ծխախոտ վաճառելու տեսակներ, ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաեւ գիշերային ակումբներ մուտք գործելու դեպքերի հետ կապված պատասխանատվության միջոցների խստացման կանոնակարգման, ինչպես նաեւ լիազոր մարմնի գործառույթների հստակեցմանն ուղղված առաջարկությունները ներկայացնել Կառավարության աշխատակազմ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ