18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վայրագն իր պատիժը կստանա. վարչապետը՝ ՊԵԿ-ի աշխատակցի մասնակցությամբ՝«Առինջ մոլի» դեպքից

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ երկար հարց ձևակերպելուց հետո նշեց, թե փոքր և միջին ձեռներեցների նկատմամբ հարկային ծառայողի վարքագծի կանոները խախտվել են: Նա վարչապետից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում ՊԵԿ-ի նման գործունեությունը, երբ մարդկանց վրաերթի են ենթարկում, անձնական խուզարկություններով, և այլ ապօրինություներ են կատարում են, իբրև թե ստուգումներ են անում: Վարչապետը խնդրեց հարցը կոնկրետացնել: «Քանի որ ՀՀ գործող օրենսդրության համաձայն ՊԵԿ-ի վերահսկողությունը Դուք եք իրականացնում որպես վարչապետ, ինչպիսի՞ն է ձեր արձագանքը ՊԵԿ-ի վայրագությունների վերաբերյալ»,-հարցրեց նա:

«Վայրագությունների նկատմամբ վերաբերմունքս բացասական է»,-հակիրճ պատասխանեց վարչապետը: Պատասխանը դուր չեկավ պատգամավորին, ով առանց միացված բարձրախսի տեղից կրկնում էր հարցը: «Վայրագության նկատմաբ, եթե կան նման դեպք, պետք է հետաքննվի, գնահատական տրվի և բացահայտվի: Եթե դուք հարցը ուզում եք տաք Առինջ մոլի հետ կապված, ապա այլ ձև ձևակերպեք, որ ես էլ կարողանամ պատասխանել: Հիմա հարցնում եք ինչպես եք գնահատում, ես էլ ասում եմ վատ, ես մարդ չգիտեմ, որ ասի՝ վայրագությանը լավ եմ վերաբերում: Հիմա հարցնում եք՝ ինչ արձագանք եք տալու, վայրագությունը բացահայտվելու դեպքում մարդուն իր պատիժն են տալու»,-ասաց նա: Պատգամավորը կրկին արձագանքեց, թե խոսքը կոնկրետ դեպքի մասին է:

«Շատ հետաքրքրում է, համապատասխան մարմինները դրանով զբաղվում են, երբ ապացուցվի վայրագությունը, վայրագը իր պատիժը կստանա»,-եղավ վարչապետի արձագանքը :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ