15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀԿ խոսնակը հիշեց Բիսմարկին /վիդեո/

ՀՀԿ Գործադիր մարմնի հոկտեմբերի 5-ի  նիստում կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված որեւէ հարց չի քննարկվել, քանի որ, ըստ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի,   այդ հարցը քննարկել են դեռ 2010թ-ի դեկտեմբերին, որտեղ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը կողմ են քվեարկել, իսկ “Ժառանգությունն” ու ՀՅԴ-ն  չեն մասնակցել քվեարկությանը:

 Ինչ վերաբերում է համակարգի դեմ անցկացվող բողոքի ցույցերին, ՀՀԿ խոսնակը ասաց. “Ցանկացած ժողովրդավարական երկրում կան եւ դեմ, եւ կողմ քաղաքացիներ, մենք ըմբռնումով ենք մոտենում նրանց մտահոգություններին, մեծ ռեֆորմ է իրականացվում, եւ ցանկացած բարեփոխում հենց այնպես հարթ չի անցնում եւ ոչ մի երկրում”:

Այն դիտարկմանը, թե հնարավոր է բողոքի ակցիաների արդյունքում պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքի կիրառումը  մեկ տարով հետաձգվի, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. “Ես արդեն այդ հարցին պատասխանեցի: Իսկ քաղաքականության մեջ հնարավորությունների մասին ես չէ, որ պետք է գնահատական տամ: Ինչպես կասեր Բիսմարկը, քաղաքականությունը հնարավորինի արվեստ է: Այս պահին նման քաղաքական որոշում չկա”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ