18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լավ է հնչում, բայց աղքատությունը չի նվազել, չի նվազելու. Փաշինյանը՝ նախարարին

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ բերեց մի քանի ցուցանիշներ: Օրինակ՝ արտաքին պարտքն աճում է, կրթության ոլորտի ծախսերը կրճատվում են, աշխատավարձերն ու թշակները չեն ավելանում: Սրան զուգահեռ գներն են աճում: «Եվ 2018 թվականը լինելու է ամենամեծ գնաճով տարին վերջին տարիների համեմատությամբ: Այս արձանագրումը նշանակումէ , որ աղքատներն ավելի են աղքատանալու, մարդիկ առնվազն 10 տոկոսով ավելի վատ են ապրելու 2018 թվականին»,-նշեց նա, ապա շարունակեց, որ պետական աշխատաողների պարգևատրումները, դրամական խրախուսումներն ավելացել են:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն արձագանքեց, որ բյուջեն սովորաբար մեկ տարվա համար չի կազմվում. «Միջին թոշակները 2013-ին եղել են 31 հազար, այսօր 41 հազար դրամ է, այլ հարցադրումա նենք՝ բավարար է, որ մեր թոշակառուներն իրենց նորմալ զգան, իհարկե, բավարար չէ: Գնաճի մասով, 2014-2016 թվականների կուտակային գնաճը եղել է 5.3 տոկոս, ընդ որում պետք է նայել միջին գնաճը: Այդ տեսանկյունից պետք է հաշվի առնել, որ 2016 թ-ին գնանկում է գրանցվել: Այսինքն՝ պետք է հաշվի առնել, թե նախորդ տարիներին ինչ է արվել նաև: Նախորդ տարիներին այդ բարձրացումները, որ տեղի են ունեցել թոշակների մասով, ավելի առաջանցիկ են, քան գնաճը վերջին 3-4 տարիների ընթացքում»:

Նախարարը հավելեց, որ 2018-ի համար սահմանափակ ռեսուրսներ կան, ու պետք է որոշում կայացնել, թե ինչ պետք է արվի. նախորդ տարվա սոցիալական բարձրացման քաղաքականությունը պետք է շարունակել, թե ոչ: «Պետք է պայմաններ ստեղծես, որ մարդն այդ իրավիճակից դուրս գա, ոչ թե նպաստ ու թոշակ տաս անընդհատ»,-հավելեց Արամյանը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ լավ է հնչում, թե նախորդ տարիներին այնքան լավ բաներ են արվել, որ հիմա պետք է թողնել: «Փաստանայն է, որ աղքատության մակարդակը չի հաջողվում կրճատել, ու ես ասում եմ, որ չի էլ հաջողվելու»: Ֆինանսների նախարարն էլ շարունակեց, որ աղքատությունը 29.8 տոկոս է, պետք է նայել, թե ինչն է ազդել դրա վրա, ինչ գործոններ: Օրինակ նախարարը նշեց տրանսֆերները: «Մենք ընդունում ենք, որ այսօրվա դրությամբ չենք կարող չխոսել սոցիալական լարվածության մասին, սակայն պետք է խոսել այն մասին, թե ինչպես անել, որ այդ տոկոսը պակասի, իսկ դրա համար լավագույն մոտեցումն աշխատատեղերի բացումն է»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ