22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Խախտվե՞լ է արդյոք լեզվի մասին օրենքը /վիդեո/

Այսօր դեկտեմբերի 5-ին  ՀՀԿ ԳՄ նիստից հետո Ազգային ժողովի փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Ռուսաստանի նախագահ Պուտինի այցի ժամանակ խախտվել է լեզվի մասին օրենքը, քանի որ ռուսերեն են խոսել ասուլիսում՝ նշեց, որ հանրապետության 3 նախագահների պաշտոնավարման օրոք, երբ ՌԴ պաշտոնյաները եւ նրանց նախագահները այցելում են Հայաստան՝ նրանց ասուլիսները լինում են ռուսերենով:

ՀՀԿ խոսնակը համաձայն չէ նաեւ այն մտքին, թե հայոց լեզվին որեւէ վտանգ է սպառնում Հայաստանի Հանրապետությունում:

Այն հարցին, թե Պուտինի այցից հետո Գյումրիում՝ թատրոնի առջեւ տեղադրված եղեւնիները հանվել եւ տեղը հիմա փոսեր են, չի նաշանակում արդյոք որ այդ  ամենը ձեւական բնույթ էր կրում՝  Շարմազանովը պատասխանեց. “Ես երբեք ձեւերն ու ձեւաչափերը չեմ մեկնաբանում: Ես միշտ բովանդակությունն եմ մեկնաբանում: Իսկ բովանդակության առումով ՌԴ նախագահի այցը Հայաստան արդյունավետ էր անախադեպ”:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ