18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Բացահայտ սուտը բացարձակ անընդունելի է. Հերմինե Նաղդալյանը հակադարձում է

Մի շարք լրատվամիջոցներ այսօր լրատվություն տարածեցին այն մասին, թե իբր Ազգային ժողովում կառավարության հեղինակած “Պետական տուրքի մասին” օրենքի նախագծի քվեարկության  ժամանակ  ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը  ,,ստել է,, ՝ օրինագծին կողմ քվեարկեց 65 պատգամավոր, ինչը երեւացել է էկրանին, սակայն նիստը նախագահող Հերմինե Նաղդալյանը  հայտարարել է, թե կողմ է քվեարկել 66 պատգամավոր, քանի որ  օրինագծերի ընդունման համար նվազագույնը պետք է կողմ քվեարկի 66 պատգամավոր:

ԱԺ փոխնագահաի պարզաբանումը ներկայացնում ենք ամբողջությամբ:

“Բոլոր լրագրողներին կոչ կանեմ իրենց աշխատանքներում զերծ մնալ ստից, կեղծիքից, նույնիսկ եթե դա իրենց հանձնարարությունն է, իրենց լրատվական միջոցի ուղղվածությունը, այնուամենայնիվ, բացահայտ սուտը անընդունելի է. Այն, ինչ ,,արձանագրել են,, լրագրողները, բացարձակ չի համապատասխանում իրականությանը:

Դահլիճում նստած բազմաթիվ պատգամավորների եւ լրագրողների աչքի առաջ, որոշ պատգամավորներ՝ Լյովա Խաչատրյանը եւ այլք , երկու-երեք անգամ քվեարկելիս խնդիր ունեցան կոճակի գործարկման հետ կապված, եւ կարիք առաջացավ վերջինիս ձայնն ավելացնել ընդհանուր թվին, ինչը եւ արվեց: Ընդ որում՝ դա ընդունված ձեւ է , առաջին անգամը չէ խորհրդարանում , երբ պատգամավորներից մեկը սխալ կատարված քվեարկության, կոճակի խափանված աշխատանքի դեպքում տեղից պարզաբանում է եւ ձայնը լրացվում:

  Ինչ վերաբերում է որոշումն ընդունելու համար անհրաժեշտ ձայների քանակին, ապա որոշ անտեղյակ լրագրողներին խորհուրդ եմ տալիս կանոնակարգը լավ սերտել եւ հետո նոր ներկայանալ ԱԺ նիստերին՝ զերծ մնալով անիրազեկ լուսաբանումներից:

  Որպես ամփոփում միայն մեկ բան ՝ այս ամենը խոսում է այն մասին, որ կան լրագրողներ եւ լրատվամիջոցներ, որոնց պարտականությունը ոչ թե օբյեկտիվորեն խորհրդարանի աշխատանքը ներկայացնելն է , այլ պարզապես վատաբանելը՝ հերյուրանքներով եւ ստերով, ինչը բացարձակապես անընդունելի է”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ