Ահաբեկո՞ւմ են պայքարողներին. հայտնի Ամարյանին վախեցրե՞լ են
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/amaryan_1386258049.jpg)
Henaran.am-ի տեղեկություններով ուժային եւ իրավապահ կառույցները սկսել են հետաքրքրվել այն անձանց ինքնությամբ, ովքեր պայքարում են աղանդավորների եւ սեռական փոքրամասնությունների դեմ: Մեր աղբյուրը կոնկրետ մարդկանց անուններ չտվեց, բայց նշեց, որ բարձրաստիճան պաշտոնյաներ անհանգստացած են այդ պայքարից:
“Չգիտեմ ինչպես, բայց նրանք ուզում են թուլացնել ընդհանուր պայքարը”,-նշեց մեր աղբյուրը՝ ավելացնելով, որ հատկապես անհանգստացած են զինվորական բարձրաստիճան սպաները:
Ի դեպ, օրերս Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը հայտարարեց, որ Կան լուսանկարներ, որտեղ բանակի հայաստանցի գեներալն այլ պաշտոնյաների հետ մասնակից է աղանդավորական միջոցառմանը: Նա չնայած անուններ չտվեց, սակայն խոստացավ լուսանկարները տրամադրել լրատվամիջոցներին:Մինչ օրս Ամարյանը խոստումը չի կատարել:
Մեր տեղեկություններով երբեք “չլռող” Ամարյաննն էլ է ստացել զգուշացում, որ մի քիչ բերանը փակ պահի: Փորձեցինք տեղեկությունը ճշտել նրանից: Սակայն Ալեքսանդր Ամարյանը այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: