03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

“Եղբայր, հասկացանք տարբեր բույրեր, բայց…”.առաջարկ ֆրանսահայ պարֆյումերին /վիդեո/

Ֆրանսահայ պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքջյանը 50 բուրմունք է ստեղծել տարբեր բրենդների համար: Նա իր տունը Փարիզն է համարում, եւ այնտեղից էլ ոգեշչնչվել է: “Իմ ստեղծած բույրերը մոխարագույն եւ ոսկեգույն են: Մոխարագույնը Փարիզի շենքերի տանիքների գույնն է, ոսկեգույնը՝ ֆրանսիական հուշարձանների”,-լրագրողների հետ հանդիպամանն ասաց Քյուրքջյանը:

Նրա խոսքով, նկարիչը ասելիքը նկարում է, երաժիշտը նոտագրում է, իսկ ինքը բույր է ստեղծում: “Եթե նոր բույր եմ ստեղծում, նշանակում է ես ասելիք ունեմ”,-նշեց Ֆրանսիսը:

Նրան 18 ամիս է պետք որեւէ նոր բույր ստեղծելու համար եւ նա ոչ թե հումքի կամ փողի համար է անում, այլ ոգեշնչման: “Ինձ ոգեշնչում են մարդիկ, նրանք են իմ աշխատանքի հոգին”,-ասաց հայտնի պարֆյումերը: Ի դեպ Քյուրքջյանը մի բան չի կարող ընդունել:

“Ինչպե՞ս կարելի է օգտագործել միայն մի բույր: Ասենք կինը, տղամարդը գնա մարզասրահ՝ նույն բուրմունքով եւ հետո մեկ այլ երեկոյան միջոցառման՝ նույն բուրմունքով: Ժամանակակից մարդը տարբեր կերպարներով է ներկայանում”,-նշեց նա:

Ի դեպ, Քյուրքջյանի օծանելիքները այսուհետ վաճառվելու են նաեւ Երեւանում:

Նորաբաց սրահում մինչեւ դեկտեմբերի 15-ը գնած ապրանքների արժեքի որոշ մասը փոխանցվելու է “Նվիրիր կյանք” ծրագրի շրջանակներում բուժվող երեխաներին:

Հ.Գ. Երբ Ֆրանսիսի միտքը, թե մի քանի բուրմունք պետք է օգտագործել քննարկեցի գործընկերներիս հետ, նրանցից մեկը, թերեւս ճիշտ արձագանքեց. “Սփյուռքահայ եղբայր իմ, լավ ես խոսում, մի քանի բուրմունք չէ, այլ հարյուրը օգտագործենք, բա գումա՞րը: Դո՞ւ կանես հայ աղջիկներին բարեգործություն”,-հռետորական հարց բարձրացրեց գործընկերուհիս:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ