20 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

«Շոկոլադ», «Կաթնաշոռ», «Տղամարդու ներքնազգեստ»…այս անվանակարգերում մրցանակաբաշխություն կլինի

«Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում – 2017» ամենամյա հինգերորդ մրցանակաբաշխության օնլայն քվեարկությունը կմեկնարկի երեքշաբթի. այս մասին այսօր լրագրողներին հայտարարեց «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Աշոտ Միրզոյանը։

Հայրենական արտադրանքի լավագույն ապրանքանիշի համար քվեարկությունը կանցկացվի նոյեմբերի 15–ից 30–ը www.armbrand.am կայքում։ Այս տարի մրցանակներ են հանձնվելու տասը անվանակարգերում. «Շոկոլադ», «Կաթնաշոռ», «Մակարոնեղեն», «Մրգաբանջարեղային արտադրանք` մշակված», «Սառեցված կիսաֆաբրիկատ», «Օրգանիկ մթերք», «Հիգիենիկ միջոցներ», «Տղամարդու ներքնազգեստ», «Ոսկեղեն», «Հանրային սպասարկման ոլորտի կազմակերպություն»։

 

«Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում» մրցանակաբաշխությունը, որը ստանում են դափնեկիր ընկերությունները ապրանքների և ծառայությունների որակի ինքնատիպ նշան է` հիմնված ժողովրդի վստահության վրա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ