06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ազատամարտիկները գնացին “արձակուրդ”/լրացված/

Ազատության հրապարակում ավարտվեց ազատամարտիկների այս տարվա վերջին համահավաքը: Իր խոսքում ռազմադաշտային խորհրդի նախագահ Սուրեն Սարգսյանը նշեց, որ հաջորդ համահավաքը կկայանա 2014թ-ի փետրվարին: Բայց մինչ այդ, իրենք կառավարությանը եւ անձամբ նախագահին “հանձնարարականներ” կտան: Մասնավորապես առաջինը նախագահի հրաժարականն է, եւ պահանջում են 2 ամսվա ընթացքում վերջ դնել իշխանություններին սերտաճած օլիգարխիկ համակարգի գործունեությանը:

“Պահանջում ենք հաշվել ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանի միլիոնները կամ ոնց որ ասում են “տամոժնի” Գագոյի յուրացումները”,-ասաց Սարգսյանը:

Ելույթով հանդես եկավ նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը, խոսելով շարքային քաղաքացիներից ստեղծված աշխարհազորի մասին, ասաց, որ դրա նպատակը մեկն է` տապալել կեղծիքի վրա հիմնված այս վարչախումբը. “Մենք այսօր կարիք ունենք ազնիվ, գիտակից, հավաքական շահի գիտակցություն ունեցող քաղաքացիներ”,- հայտարարեց Մալխասյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ