26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե գիտությունը հրապուրիչ չլինի, միեւնույն է` բանակ չգնացածն էլ չի գա. Ռ. Մարտիրոսյան

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ասում է, որ վերջին 5 տարիների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուսումնասիրության արդյունքներով Հայաստանին յուրաքանչյուր 1 մլն մարդու թվով բաժին է ընկնում 232 գիտական արդյունք, Թուրքիային` 311, Ուկրաինային` 109, Իրանին` 326, Իսրայելին` 1431: Սակայն գիտությանը հատկացված գումարների արդյունքով Հայաստանը ամենավերջին տեղերում է, օրինակ, եթե Իսրայելի գիտությանը հատկացվում է ՀՆԱ 4,5%-ը, Հայաստանին ՀՆԱ 0,25 %-ը: Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: 

«Մենք պետք է մոտենանք տնտեսությանը, եթե այն կարիք ունի մեր գաղափարների: Իսկ եթե տնտեսություն չկա, գիտական գաղափարները կիրառելու տեղ էլ չկա: Մեր տնտեսությունը պատվեր չունի ինովացիայի ասպարեզում»,-հայտարարեց նա: 

Ռադիկ Մարտիրոսյանն օրինակ ասաց, որ գյուղնախարարությունը կարող էր դաբաղի դեմ պայքարի վերաբերյալ մեզ պատվեր տալ, ու մենք պատրաստ էինք համագործակցել, բայց չի արել: Ինչ վերաբերում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծին, ապա Ռադիկ Մարտիրոսյանը շեշտեց. «Ես միշտ ասել եմ, որ այդ երկու համակարգերը մեկը մյուսին չպետք է վնասեն: Եթե գիտությունը հրապուրիչ չլինի, միեւնույն է` բանակ չգնացածն էլ չի գա»: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ