16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանը հետաքրքրված է հայ-ռումինական բարեկամությամբ. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլեն:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին եւ մաղթել հաջողություններ՝ ի նպաստ հայ-ռումինական հարաբերությունների սերտացման եւ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման: Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ եւ ռումինացի ժողովուրդների բարեկամությունը ամուր հիմք է միջպետական հարաբերությունները զարգացնելու համար, եւ Հայաստանը հետաքրքրված է շարունակելու այդ բարեկամությունը:

Հանդիպմանը զրուցակիցները կարեւորել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով փոխգործակցությունը: Հայ-ռումինական հարաբերությունների զարգացման գործում կարեւորվել է Ռումինիայի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում իր նշանակալի դերակատարումն ունեցող հայ համայնքի դերը:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ դեսպան Վասիլեն քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման ներուժն ու հնարավորությունները:

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ