24 Հունվարի, Saturday, 2026
KFC

Արեւելյան գործընկերությունը չի ձախողվել. Բորիս Նավասարդյան

Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը Վիլնյուսի գագաթնաժողովից հետո հանգել է մի ենթադրության՝ Հայաստանը հստակ հավակնություններ չունի, արժանի չէ միջազգային հանրության ուշադրությանը

Բ. Նավասարդյանի խոսքով, եթե Հայաստանի կողմից տրամադրությունների որոշակի փոփոխություն եւ կրկին Արեւելյան գործընկերության օրակարգին վերադառնալու որոշում լինի, Եվրամիության կողմից արագ արձագանք չլինի:

ԵՄԱ նախագահը նաեւ նկատեց, որ Վիլնյուսից հետո մի քիչ  հիասթափություն կա այն հանգամանքով, որ  Արեւելյան գործընկերության եռանդը կարող է պակասել կամ ընդհանարպես մարել:

“Դա կապված է այն հանգամանքի հետ, որ Եվրամիության անդամ երկրների տնտեսական վիճակն այնքան էլ լավ չէ, շատ պետություններ պատրաստ չեն միջոցներ տրամադրել այդ կարգի միջոցառումների համար ու մտածում են` հարավային, թե արեւելյան ուղղությամբ ծախսերը կլինի արդյունավետ: Ուշադրությունն ավելի շատ սեւեռված է հարավային ուղղությամբ”,-ասաց նա՝ ավելացնելով, որ Արեւելյան գործընկերությունը չի ձախողվել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ